Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Արցախի համար հավաքագրվել է 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար

Արցախի համար հավաքագրվել է 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար
30.09.2020 | 21:43

Համայն հայությունը շարունակում է սատարել Արցախին դրամական հանգանակությունների միջոցով։ Սեպտեմբերի 30-ին հավաքագրվել է 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար։ Հանգանակությունները կարող եք կատարել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվահամարներին։

Դիտվել է՝ 1758

Մեկնաբանություններ